France Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆրանսիացի վեցամյա Մակսանսը ծնվել է առանց ձեռքի դաստակի։ Այժմ նա ստացել է պրոթեզ, որը պատրաստված է 3D պրինտերի միջոցով։ Երեխան ինքն է նկարել իր «նոր ձեռքի» օրինակը և ընտրել է վառ գույները, որպեսզի այն նման լինի սուպերհերոսի ձեռնոցի։
Մաքսանսի վաղեմի երազանքն ի կատար է ածել e-NABLE բարեգործական կազմակերպությունը, որն զբաղվում է այն ընտանիքներին օգնելով, որոնց երեխաները ձեռքի դաստակի կամ առանձին մատների պրոթեզների կարիք ունեն։ Ընկերության մասնագետները Մակսանսի համար ստեղծել են պրոթեզի էժան ու պարզ տարբերակ, որն արժե մոտ 200 դոլար, մինչդեռ դրանք միջին հաշվով մոտ 1000 եվրո են։







































