Thursday, 06 06 2024
Գազալցակայանի պայթյունից հրդեհ է բռնկվել
Գազալցակայանի պայթյունի պահը
Ուժգին պայթյուն Է որոտացել գազալցակայանում՝ Երևան-Սևան ճանապարհին
Երևան-Սևան ճանապարհի գազալցակայաններից մեկում պայթյուն է հնչել
Ինչպես Հոկտեմբերի 27 -ը «ծնեց» արևմտամետ ընդդիմությանը և Նիկոլ Փաշինյանին
«Սիներջիի» գործով 5 անձի, այդ թվում ԱԺ նախագահի եղբոր կնոջ հետապնդումը դադարեցվել է զղջման հիմքով
ՀՀ-ում անցումային արդարադատությունը և վեթինգը պետք է օրակարգում պահել.հասարակությունը պիտի պահանջի
Բաքուն Երևանին հրավիրել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն
23:00
Հինգ երկրներ ընտրվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նոր անդամներ
22:45
ՄԱԿ-ի արագ արձագանքը կօգնի ճշգրիտ գնահատել հեղեղումների հետևանքները. ՀՀ ՆԳ նախարարը՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողին
Գամբարին՝ Միլլի մեջլիս, նրա կուսակցին՝ բանտ
1976-ի և 1991-ի քարտեզները չեն համընկնում՝ ճանապարհները տարբեր են, Բերքաբերի ջրամբարը 1976-ում չկա
Այսքանից հետո միայն խենթը չի փորձի վերաիմաստավորել Հայաստանի քաղաքականությունը
ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը
Ռուսաստանը Ուկրաինայից գրաված տարածքները կմիավորի նոր մարզի մեջ
Պեսկովը ներկայացրել է, թե ինչի շնորհիվ է զարգանում ռուսական տնտեսությունը
Մոսկվայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի պահեստում հրդեհ է բռնկվել
Փաշինյանը չունի Բաքու գնալու պլան. ո՞ր դեպքում կփոխվի պլանը
Հայաստանի «Լազարևյան» բարեկամ-թշնամիները
Քաոսը, խեղճությունը Ռուսաստանի շահերից են բխում. «փրկվելու» ենթակա հայ ժողովրդի շահը ո՞րն է
Ավտորիտար ռեժիմները հիբրիդային հարձակումներ են գործում Հայաստանի ժողովրդավարության դեմ․ Սաֆարյան
Միրզոյանը Կասիսին շնորհակալություն է հայտնել հեղեղումների ստեղծած իրավիճակի հետ կապված Շվեյցարիայի աջակցության համար
Ուղիղ․ Վազգեն Գալստանյանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
H5N2 գրիպից մահվան առաջին դեպքն է գրանցվել
Հայաստանի և Հնդկաստանի վարչապետները կարևորել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացումը
ՌԴ–ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը. դեսպանը շուտով կվերադառնա Երևան
Հայաստանը և Ադրբեջանը մինչև հուլիսի 1-ը պետք է հաստատեն աշխատանքների կանոնակարգը և անցնեն այլ հատվածների սահմանազատմանը․ Գոռ Ծառուկյան

Տարոն Մարգարյանը հետևել է Մալաթիա-Սեբաստիայում մեկնարկած աշխատանքների ընթացքին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է վարչական շրջանում քաղաքապետարանի տարեկան ծրագրով իրականացվող բակերի համալիր բարեկարգման աշխատանքների ընթացքին: Ինչպես և նախորդ, այս տարի ևս բակերի բարեկարգման ծրագրերում ներգրավվելու ցանկություն են հայտնել նաև մասնավոր ներդրողներ, ինչը ևս մեկ անգամ վկայում է քաղաքապետարան-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության մասին:

Մալաթիա-Սեբաստի վարչական շրջանի Բ 2 թաղամասի 138 և Սեբաստիայի փողոցին հարակից 28-ից 30 շենքերի բակերը կառուցվում են մասնավոր ներդրողների միջոցներով: Կարևորելով համատեղ աշխատանքի իրականացումը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը միշտ բաց և պատրաստակամ է համագործակցել բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են իրենց լուման ունենալ Երևանի բարեկարգման գործում. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արդեն սկսկել են մեծ ծավալի աշխատանքները և հատկանշական է, որ այստեղ հաջողված է քաղաքապետարան-վարչական շրջան-մասնավոր հատված համագործակցությունը: Քաղաքապետարանի տարեկան ծրագրից բացի այս վարչական շրջանում մասնավորի հետ համատեղ բազմաթիվ բակեր ենք հանձնել մեր բնակիչներին: Մենք փորձելու ենք մյուս վարչական շրջաններում ևս ակտիվացնել նմանատիպ համագործակցությունը»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ շրջայցի շրջանակում քաղաքապետը ծանոթացել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի, ինչպես նաև Շերամի և Օհանովի փողոցների շենքերին հարակից բակերի բարեկարգման ընթացքին: Քաղաքապետի այցելության պահին բակային տարածքներում արդեն փոխվում էին եզրաքարերը, սալապատվում ճեմուղիները, որոշ հատվածներում էլ բակերը մաքրվում էին ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքներից: Վարչական շրջանի բնակիչների հավաստմամբ, իրենք սիրով են արձագանքել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին և հիմնականում իրենց ձեռքերով են ազատել ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքները՝ գեղեցիկ զրուցարաններով, նստարաններով, մանուկների համար ժամանակակից խաղային ատրակցիոններով, արտաքին լուսավորությամբ ապահովված նոր ու հարմարավետ հանգստի գոտի ունենալու համար: Բացի այդ, բնակիչները նաև իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին` ընդգծելով, որ երկար տարիներ են սպասել իրենց երեխաների համար խաղահրապարակ ու հանգստի գոտի ունենալուն, ինչն այսօր արդեն իրականություն է դառնում:

Վարչական շրջանի ղեկավարը քաղաքապետին զեկուցել է, որ բակերի համալիր բարեկարգման աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն և կավարտվեն նախանշված ժամկետներում:

Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է նաև Ա 2 թաղամասի Անդրանիկի փողոցում ջրագծի անցկացման աշխատանքների ընթացքին: Այս խնդիրն, ի դեպ, թաղամասի բնակիչների կողմից բարձրացվել էր քաղաքապետի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցերից մեկի ժամանակ: «Երևան Ջուր» ընկերության տնօրենը քաղաքապետին զեկուցել է, որ շուրջ 700 գծամետր ձգվող այս նոր ջրագծի անցկացման արդյունքում թաղամասը կապահովվի կայուն ջրամատակարարումով: Իսկ ընդհանուր առմամբ մայրաքաղաքում ջրամատակարարման և ջրահեռացման բարելավման նպատակով այս տարի մայրաքաղաքում մի շարք ներդրումային ծրագրեր կիրականացվեն, որոնց ընթացքը քաղաքապետի անմիջական հսկողության ներքո է. «2013թ-ին 2,5 մլրդ դրամի աշխատանքներ են նախատեսվել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման նպատակով: Երևանում այսօր ունենք 320 հազար բաժանորդ, որոնց մոտ 70 %-ը ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ: Մենք քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի առաջիկա տարիներին շուրջօրյա ջրամատակարարում ապահովենք ողջ Երևանում».- նշել է քաղաքապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում