Thursday, 02 07 2026
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»

Արդյո՞ք ԲՀԿ-ին սպառնում է նոր բաժանում

Հնարավոր է, որ բազմաչարչար «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կանգնած է հերթական պառակտման եզրին, և այս անգամ պառակտման պատճառ կարող է դառնալ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ժամանակ կուսակցությունում առկա դիրքորոշումների տարբերությունը: Կուսակցության մի հատվածը՝ գործարարները, կողմ են, որ կուսակցությունը չհակադրվի իշխանությանը և «այո» ասի փոփոխություններին, իսկ խմբակցության քոչարյանական թևը կարող է ըմբոստանալ ոչ քոչարյանական մեծամասնության դեմ և պահանջել հավատարիմ լինել նախկինում արտահայտած դիրքորոշմանը:

ԲՀԿ-ն հիմա էլ հայտարարում է, որ դեմ է սահմանադրական փոփոխությունների ներկայացրած նախագծին, բայց դա ասվում է ոչ որպես կուսակցության ընդհանրական տեսակետ: Կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը սահմանադրական փոփոխությունների նախագծի հրապարակումից հետո որպես իր անձնական կարծիք հայտարարում էր, որ իր համար անհասկանալի է կայուն խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու սկզբունքը: Սա հասկանալի է, քանի որ խորհրդարանում երկրորդ ուժը համարվող կուսակցությունը չի ցանկանում, որ հաջորդ խորհրդարանում ևս ՀՀԿ-ն բացարձակ մեծամասնություն ունենա, ինչն ամրագրված է կայուն մեծամասնություն սկզբունքի տակ: Քաղաքական մենաշնորհի ամրագրումը Սահմանադրությամբ մյուս բոլոր կուսակցություններին դնում է ՀՀԿ-ի սպասարկուի կարգավիճակում, լավագույն դեպքում:

Բայց արդյոք ԲՀԿ-ն կարո՞ղ է դեմ գնալ սահմանադրական փոփոխություններին և միանալ դեմ-ի քարոզչությանը: Սա քիչ հավանական է, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ կուսակցության ոչ պաշտոնական հովանավորությունը ստանձնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով միաժամանակ լինելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շտաբի ղեկավարը: Ինչպես կարող է այդ պայմաններում ԲՀԿ-ն ակտիվ քարոզչություն իրականացնել սահմանադրական փոփոխությունների դեմ. սա ուղղակի հակասում է տարրական բանականությանը: Ավելին՝ ինչպես կարող է Աբրահամյանը այլ քաղաքական ուժերի համոզել, որ նրանք պաշտպանեն սահմանադրական փոփոխությունների ներկայացված նախագիծը, աշխատեն այդ նախագծի օգտին, եթե իր հովանավորության տակ գտնվող կուսակցությունը դեմ է արտահայտվելու այդ փոփոխություններին: Այնպես որ, ԲՀԿ-ն պետք է ինչ-որ լուծում գտնի ստեղծված ոչ տրամաբանական վիճակը հաղթահարելու համար:

Հնարավոր է, որ ԲՀԿ-ն ինչ-որ առաջարկություններ ներկայացնի իշխանություններին, որոնց ընդունման դեպքում կարող են կոմպրոմիսի գնալ իշխանության հետ, կարող է ԲՀԿ-ն հայտարարել, որ իրենք կողմ են սահմանադրական բարեփոխումների հանրաքվեում ներկայացված որոշ փոփոխությունների, իսկ որոշ փոփոխություններ իրենց համար մերժելի են, և այդ պատճառով իրենք չեն մասնակցի հանրաքվեին կամ միարժեք դիրքորոշում չեն ներկայացնի: Բայց որ ԲՀԿ-ն չի կարող իրեն անմնացորդ նվիրել «ոչ»-ի քարոզարշավին, որ հնարավոր չէ, որ ԲՀԿ-ականները գնան մարզեր կամ հեռուստաեթերով հասարակությանը կոչ անեն դեմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին, միանշանակ է: Լավագույնը, որ կարող են նրանք անել, ինչպես արդեն նշեցինք, «և-և»-ի տարբերակն է, այսինքն՝ կան և ընդունելի, և անընդունելի փոփոխություններ:

ԲՀԿ քաղաքական հատվածը հասկանում է, որ «այո» ասելը նման է ինքնաոչնչացման, քանի որ կուսակցությանը կարող են մեղադրել իշխանությունների հետ գործարքի գնալու, նրանց ճնշումներին տեղիք տալու մեջ: Իսկ դա էապես կվնասի կուսակցության վարկանիշին, որն առանց այն էլ փայլուն վիճակում չէ փետրվարի 12-ի իրադարձություններից հետո, և 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ-ն նման հարված ստանալով կարող է կորցնել իր դեմքը: ԲՀԿ-ի գործարար հատվածը փորձելու է ճնշել քաղաքական ղեկավարությանը՝ համաձայնության գնալ իշխանության հետ, չհակադրվել և պաշտպանել սահմանադրական փոփոխությունները: Սակայն կուսակցության մյուս թևն էլ՝ այսպես կոչված քոչարյանական հատվածը, սպառնում է, որ եթե ԲՀԿ-ն շեղվի «ոչ»-ի քարոզչությունից, ապա իրենք կխզեն կապերը խմբակցության հետ:

Խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը արդեն հրապարակայնորեն արտահայտվել է սահմանադրական փոփոխությունների դեմ: Սակայն քոչարյանական թևի ներկայացուցիչներ են համարվում նաև անկուսակցական Վահե Հովհաննիսյանը, «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը և ԲՀԿ անդամ Էլինար Վարդանյանը: Նրանք տարբեր միջավայրերում հայտարարում են, որ իրենց համար անընդունելի կլինի, եթե ԲՀԿ-ն շեղվի իր նախկին դիրքորոշումից, և այդ դեպքում իրենք հանդես կգան հայտարարությամբ, և իրենց անհամաձայնությունը կհայտնեն այդ դիրքորոշմանը:

Իհարկե, մի բան է ասելը, մեկ այլ բան հրապարակային արտահայտվելը: Այս գործիչները երբևէ աչքի չեն ընկել հրապարակային ակտիվությամբ, և շատ հավանական է, որ նրանք այդպես էլ հրապարակային հանդես չգան սահմանադրական փոփոխությունների դեմ, ինչպես որ մինչև հիմա հանդես չեն եկել՝ մտածելով, որ պետք չէ անիմաստ լարվածություն ստեղծել իշխանության հետ: Բայց եթե նրանք գնան խմբակցության տեսակետի հետ հակադրվելու ճանապարհով, ապա դա կարող է բերել ԲՀԿ խմբակցության ներսում նոր պառակտման և նոր լարվածության:

Ինչ վերաբերում է ԲՀԿ հիմնադիր և նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին, ապա նա կլինի սահմանադրական փոփոխությունների Կոտայքի մարզի շտաբի ոչ լեգալ ղեկավարը, որովհետև հրապարակային շտաբը կղեկավարի նրա փեսան՝ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: Բայց Ծառուկյանը, ով ինքն էլ ժամանակին դեմ էր այդ փոփոխություններին և դա պատճառաբանում էր վերարտադրության անթույլատրելիությամբ, կփորձի մրցակցության մեջ մտնել Սյունիքի մարզպետի հետ, թե որ մարզում ավելի մեծ կլինի սահմանադրական փոփոխություններին տրված «այո»-ի տոկոսը: Բայց ԲՀԿ հիմնադրի այդ դիրքորոշման դեմ որևէ մեկը թե հրապարակային և թե ոչ հրապարակային չի արտահայտվի, որովհետև Ծառուկյանը հաստատ կարող է այնպիսի բաներ հրապարակել, որ սահմանադրական փոփոխությունների «այո»-ն կամ «ոչ»-ը կարող է հայտնվել քաղաքական օրակարգի լուսանցքում:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում