ԱՄՆ-ը, ինչպես նախկինում, Թուրքիայի հետ պահպանում է գործընկերային հարաբերությունները և մտադիր է աջակցել նրան անվտանգության ոլորտում: Այս մասին երկուշաբթի հայտարարել է պետդեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Ջոն Քիրբին, գրում է TASS-ը:
«Ինչ վերաբերում է մեր հակվածությանը անվտանգ Թուրքիային` այստեղ ոչինչ չի փոխվել: Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակից է և հուսալի գործընկեր, մասնավորապես` ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) դեմ պայքարում»,- ասել է Քիրբին:
Նա նաև հիշեցրել է, որ ավելի վաղ Անկարան թույլ է տվել իր բազաներում ավիացիա տեղակայել, որը կմասնակցի Սիրիայում իսլամիստների դեմ գործողություններին: Պետդեպի ներկայացուցիչը նաև նշել է, որ տարածաշրջանում մնում են հակահրթիռային պաշտպանության զգալի ուժեր, ներառյալ նավերը ծովում:







































