Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Խարբերդի ամառանոցների այգիները չորանում են․ ոռոգման ջուր շաբաթներով չեն տալիս

Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասի ամառանոցներ կոչվող հատվածի բնակիչներն ահազանգել էին խմբագրություն՝ տեղեկացնելով, որ ոռոգման ջրի բացակայության պատճառով այգիները չորանում են: Բնակիչների խոսքով՝ այս շոգին փոխանակ մի քանի օրը մեկ ջուր տան, որ այգիները ջրեն, շաբաթներով ոռոգման ջուր չի լինում, ինչի պատճառով ծառերը պարզապես չորացել են:

Շենգավիթ համայնքի Նոր Խարբերդ այգեգործական տնտեսության ջրամատակարարման սպասարկման պատասխանատու Արմեն Մովսիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ոռոգման ջուրը շաբաթը մեկ են տալիս՝ շաբաթ, կիրակի օրերին: Վերջին օրերին, շոգ եղանակով պայմանավորված, մեկ օր ավել էին տալիս, պարզապես այս օրերին պոմպերի հետ խնդիր է առաջացել: «Այս շաբաթ և կիրակի մի պոմպն եմ աշխատեցրել միայն, քանի որ մյուսները շարքից դուրս են եկել: Բայց այդ մի պոմպով մոտ 70 տոկոս կարողացել եմ ապահովել, իսկ մնացած 30 տոկոսը ջուր չի ստացել, քանի որ պոմպերը պետք է աշխատեին, ջուրը հավաքվեր ավազանի մեջ ու նոր մատակարարվեր»,- ասաց Մովսիսյանը՝ հավելելով, որ պոմպերը նորոգվում են, և հաջորդ շաբաթ արդեն պատրաստ կլինեն, ու ջրամատակարարումը կվերականգնվի:

Մովսիսյանը նշեց նաև, որ այս համայնքի ջրամատակարարման համակարգը փակ համակարգ է, կառուցվել է 70-ականներին, այդ պատճառով խողովակները շարքից դուրս են եկել, պայթում են, վնասվում և խցանվում են: «Մոտ 40-50 կիլոմետր խողովակաշարը բարոյապես և ֆիզիկապես մաշված է, բացի դրանից՝ այն անցնում է մարդկանց հողամասերի միջով, մարդիկ առանձնատներ են կառուցել խողովակաշարի վրա: Այսինքն՝ արհեստական խոչընդոտներ են ստեղծվել մեզ համար հենց բնակիչների կողմից, և խցանումների կամ վթարների ժամանակ մենք չենք կարողանում նորոգել դրանք»,- հավելեց մեր զրուցակիցը:

Մեր դիտարկմանը ի պատասխան, թե այդ դեպքում խնդիրն ինչպե՞ս պետք է կարգավորվի, ինչո՞ւ են թույլ տվել, որ բնակարանները կառուցվեն խողովակաշարի վրա, Մովսիսյանը նկատեց, թե քաղաքապետը ևս տեղյակ է խնդրին, որ մղման խողովակաշարարի վրա տներ են կառուցվել, և փորձ է արվում խնդիրը կարգավորել: Ներդրումներ են արվում, ֆինանսավորումն է ավելացվում, որ խողովակաշարերը փոխվեն, համակարգը նորոգվի, որ այլևս նման խնդիրներ չառաջանան:

 

Լուսանկարը՝  armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում