Monday, 15 06 2026
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է

Շահեկան կլիներ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կյանքի կոչեր Սերժ Սարգսյանի երրորդ առաջարկությունը. Արծրուն Պեպանյան

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ ինքը Րաֆֆի Հովհաննիսյանին երեք ճանապարհ էր առաջարկել: Առաջինը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը գնում է Ազատության հրապարակ, շարունակում է պնդել, որ ստացել է քվեների 80 տոկոսը, իրեն հռչակում է նախագահ և փորձում է ստեղծել իշխանության այլընտրանքային կառույցներ, երկրորդ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, շարունակելով պնդել, որ ընտրություններն արդար չեն անցել, որ ինքն իրականում հավաքել է պաշտոնականից ավելի բարձր տոկոսներ, ուժեղացնում է իր կառույցները, մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին, ստանում է մեծամասնություն, դառնում է Երևանի քաղաքապետ և ղեկավարում է հանրապետության մեկ երրորդը, երրորդ՝ դադարում է ընդդիմություն լինելուց՝ ներգրավվելով իշխանական կառույցների մեջ, և պայքարում է կոռուպցիայի ու արտագաղթի դեմ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Վերելք» քաղաքական վերլուծությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը նշեց, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը կարողանա ստեղծել իշխանության այլընտրանքային կառույցներ, հրաշալի կլինի: Բայց, Պեպանյանի համոզմամբ, մեր քաղաքական միտքը պատրաստ չէ դրան, չունի լուծումներ, իսկ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը չհաջողի, դա լինելու է բոլորիս անհաջողությունը:

«Լավ իմանալով, որ ընտրություններով հնարավոր չէ մեզանում իշխանություն փոխել՝ մենք այդպես էլ չխորհեցինք այլընտրանքային ուղու մասին: Այնպես որ, բոլոր նրանք, ովքեր այսօր ուրախանում են Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժման դժվարություններով, պարտավոր են ընդունել իրենց անզորությունը ևս: Ամեն շարժման պարտություն բոլորիս պարտությունն է»,- տեսակետ հայտնեց մեր զրուցակիցը:

Խոսելով Երևանի ավագանու ընտրությունների մասին՝ Արծրուն Պեպանյանը նշեց, որ, ամենայն հավանականությամբ, իշխանությունները կջանան ուղղել նախագահական ընտրություններում իրենց գործած սխալը և կապահովեն պահանջվող տոկոսները. մայրաքաղաքը ոչ մի իշխանություն չի զիջի ընդդիմությանը: Շահեկանն, ըստ վերլուծաբանի, իհարկե, երրորդ տարբերակն էր, և տխուր կլինի, եթե այն կյանքի չկոչվի. «Ժողովուրդը մեղք է, հայրենիքը մեղք է»:

«Այնուամենայնիվ, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրի առաջին տարբերակը, ապա մեր քաղաքական միտքը պիտի իր պարտքը համարի խորհել այլընտրանքային տարբերակի ստեղծման շուրջ։ Սա Րաֆֆի Հովհաննիսյանի հարցը չէ, սա երկրի հարցն է»,- ասաց Արծրուն Պեպանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում