Շուտով Մեծամորի ատոմակայանում համապատասխան մասնագիտական խումբը խոր վերլուծություն կսկսի, որը կտևի երեք ամիս»,- այս մասին նշեց ՀՀ կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:
Աշխատանքային խմբում ներգրաված կլինեն փորձագետներ արևմտյան երկրներից: Կկատարվեն մի շարք փորձարկումներ`լրիվ հոսանքազրկում, վթարային կառավարում և այլն: Մարտիրոսյանի խոսքերով, նման վերլուծության ժամանակ մանրամասնորեն հաշվի կառնվեն ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարի հետևանքով առաջացած խնդիրները։









































