Բրիտանացի հոգեբանները ծխելու և շատակերության դեմ պայքարի ազդեցիկ մեթոդ են գտել, հայտնում է nv.ua-ը:
Նոր փորձի արդյունքում նրանք հայտնաբերել են, որ համակարգչային տետրիս խաղը էական դեր է խաղում ծխախոտի, ուտելիքի, ալկոհոլի և նույնիսկ սեքսով զբաղվելու ցանկությունը թուլացնելու մեջ:
Բժիշկները այդ տեղեկատվությունը կապում են նրա հետ, որ խաղի ժամանակ տետրիսը զբաղեցնում է նույն մտավոր պրոցեսները, որոնք առաջացնում են նշված ցանկությունները:








































