Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է թիմի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսի հետ պայմանագրի երկարաձգումը:
«Այսօր հիանալի օր է: Շատ ուրախ եմ, որ Սերխիոն մեզ հետ կլինի ևս 5 տարի: Ռամոսը «Ռեալ»-ի խորհրդանիշն է: Նա ստիպել է բոլորին սիրել իրեն՝ բնավորության, նվիրվածության, պայքարելու ունակության շնորհիվ: Հենց այդ պատճառով «Ռեալ»-ը և Ռամոսը միշտ կլինեն միասին»,- Պերեսի խոսքերը փոխանցում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Ռամոսը ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է կնքել և տարեկան կստանա մոտ 10 միլիոն եվրո աշխատավարձ:







































