Թուրքիայի իշխող կուսակցությունը չի կարողացել կոալիցիայի ստեղծման համաձայնության գալ «Ազգայնական շարժում» կուսակցության հետ, տեղեկացնում է Associated Press-ը՝ հղում կատարելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին:
Ներկայումս Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ձգտում էր կոալիցիա ստեղծել «Ազգայնական շարժում» կուսակցության հետ, այն բանից հետո, երբ 2002 թ. հունիսին առաջին անգամ կորցրեց խորհրդարանական մեծամասնությունը, դրա հետ մեկտեղ նաև կառավարությունը միայնակ ձևավորելու հնարավորությունը:
Ահմեդ Դավութօղլուն հույս ուներ ժամանակ շահել՝ պահպանելու համար ազդեցությունը մինչ նոր ընտրությունները, որոնք տեղի կունենան, եթե իշխող կուսակցությանը չհաջողվի ձևավորել նոր կառավարություն: Մինչդեռ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը «համագործակցության խիստ պայմաններ» է առաջարկել, գրում է գործակալությունը:











































