Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում ընտանեկան զույգը իր տանը արթնացել է և անկողնում գտել մի մերկ իռլանդացու: 25-ամյա տղամարդը գիշերը մտել է նրանց բնակարանը և քնել նրանց հետ, գրում է 9 news-ը:
Գիշերվա ժամը 2-ի մոտ Քեթին արթնացել է և հայտնաբերել անծանոթ տղամարդուն: Աղջիկն արթնացրել է սիրելիին, ով պահանջել է, որ անպատկառը հեռանա: Իռլանդացին հավաքել է հագուստը և դուրս եկել, սակայն մինչ զույգը ոստիկանություն էր կանչում, նա կրկին տուն է մտել` այս անգամ խոհանոցի պատուհանից:
Տեղ հասած ոստիկանները ձերբակալել են իռլանդացուն, սակայն ոստիկանական ավտոմեքենայի մեջ նա սկսել է ցնցվել, ինչը թմրանյութ օգտագործելու նշան է: Այժմ նա հիվանդանոցում է:
https://youtu.be/6TVsirmKx84









































