Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը խոսել է իր նոր պայմանագրի մասին, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ինչպես արդեն նշել էի 10 տարի առաջ` ինձ համար մեծ պատիվ է լինել այս ակումբի մասնիկը: Սա երազանք է, և ես կցանկանայի մնալ «Ռեալ»-ում մինչ կարիերայիս ավարտը:
Իմ սիրտն այստեղ էր, և ես չէի կարող ինձ պատկերացնել այլ ակումբում»,- հայտարարել է Ռամոսը:









































