Իրաքի մայրաքաղաք Բաղդադում պայթյունների և հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 56-ի, իսկ վիրավորներինը` 200-ի: Այս մասին հաղորդում է Associated Press-ը` վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին:
Գործակալության տվյալներով` վերջին մի քանի ժամում գրոհայինները նոր հարձակումներ են գործել, ինչի պատճառով գրանցվել են նոր զոհեր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր 25 զոհերի և 100 վիրավորների մասին:









































