Sunday, 05 07 2026
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան
11:15
Ես ընտրվեցի ճիշտ ժամանակին․ Թրամփ
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը
Լարսը բաց է
Իսրայելի՝ Հայոց Ցեղասպանության ճանաչման հիմքում Գազան է, ռեգիոնալ հեգեմոնիան, բայց ոչ՝ Հայաստանը
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքում
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները

Ղարաբաղյան պատերազմը կարող է վերսկսվել յուրաքանչյուր պահի. ռուս քաղաքագետ

Ադրբեջանական Day.az կայքին տված հարցազրույցի ժամանակ ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսագետ ու քաղաքագետ Կոնստանտին Սիմոնովն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.

«Ես համաձայն եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի այն հայտարարության հետ, որ եկել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում կտրուկ քայլեր մշակելու ժամանակը: Իսկապես, այլևս անհնար է ձգձգել դա: Այլապես հարց է առաջանում, թե ինչի համար է ԵԱՀԿ Մինսկի խումբը, եթե իրավիճակն առաջ չի շարժվում մեռյալ կետից:

Իմ կարծիքով, համանախագահների այդ հայտարարությունը կարելի է որակել նաև որպես սեփական գործունեությունը որոշակիորեն արդարացնելու փորձ: Ցայժմ չի մշակվել որևէ փաստաթուղթ, որը գոնե տեսականորեն թույլ կտար դուրս գալ ստեղծված իրավիճակից:

Համանախագահ երկրներից ամենաակտիվը Ռուսաստանն է, և դա լրիվ տրամաբանական է: Այստեղ իրենց դերն են խաղում պատմական գործոնն ու Մոսկվայի ներկայիս քաղաքականությունը: Ռուսաստանը փորձում է հանդես գալ հիմնական միջնորդի դերում: Դա նվազագույնը հանգեցնում է նրան, որ հակամարտող կողմերը շփվում են միմյանց հետ: Այլ հարց է, որ Ռուսաստանի միջնորդությունը չի մոտեցնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամկետը:

Ինչ վերաբերում է մյուս երկու համանախագահ երկրներին` ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, ապա այսօր նրանց ուշադրությունը գամված է երկրագնդի այլ թեժ կետերի վրա: Ակնհայտ է, որ լիբիական պատմության մեջ ՆԱՏՕ-ի ներքաշվելը, ինչը բրազիլական սերիալ է հիշեցնում, հանգեցնում է նրան, որ և´ Եվրոպայի, և´ ԱՄՆ-ի ուշադրությունը գամվել է Հյուսիսային Աֆրիկայի վրա:

Մյուս կողմից էլ մենք չենք կարող պնդել, թե ԱՄՆ-ը ամբողջովին կորցրել է ղարաբաղյան խնդրի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը: Դրա պատճառը ադրբեջանական էներգակիրների առաքումն է:

Դրա համար էլ անհրաժեշտ է դիտարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի «վերբեռնման» հարցը: Այսինքն՝ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային պետք է փոխարինել նոր երկրներով: Դա կարող է լինել նաև Թուրքիան, սակայն հազիվ թե դա նպաստի խնդրի կարգավորման առաջընթացին: Բացի այդ, Թուրքիայի թեկնածությունը կառաջացնի Հայաստանի խոր դժգոհությունը: Ներկայիս կազմը վատ է աշխատում, սակայն դժվար է ասել, թե որ երկրները կարող են փոխարինել նրանց:

Այսօր մենք չենք նկատում ղարաբաղյան հիմնախնդրի լուծման խաղաղ ուղիներ: Իսկ դա նշանակում է, որ պատերազը կարող է բռնկվել ցանկացած պահի: Մենք գիտակցում ենք, որ իրավիճակն այն աստիճան լարված է, որ յուրաքանչյուր միջադեպ կարող է ցավալի հետևանքներ ունենալ: Սակայն դա չի նշանակում, թե պատերազմն անխուսափելի է առաջիկա տարում, քանի որ գոյություն ունի էներգետիկ գործոնը:

Բաքուն դեռևս մի քանի տարի ժամանակ ունի: Հիմնական էներգետիկ նախագծերը դեռևս կյանքի չեն կոչվել: Առաջիկա տարիների ընթացքում բարձր կմնա ադրբեջանական գազի հանդեպ հետաքրքրությունը, ինչը պայմանավորված է «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման երկրորդ փուլով:

Սակայն մենք բոլորս գիտակցում ենք, որ Ադրբեջանի ածխաջրածինների պաշարներն անսպառ չեն: Դրա համար էլ, իմ կանխատեսմամբ, առաջիկա 5-8 տարիների ընթացքում Ադրբեջանը կշարունակի զգալի եկամուտներ ստանալ ածխաջրածինների վաճառքից:

Հենց այդ ժամանակահատվածում էլ Ադրբեջանին կենսականորեն անհրաժեշտ է լուծել ղարաբաղյան խնդիրը, քանի որ հենց այդ ժամանակահատվածում նա կտիրապետի թե´ ԵՄ-ի, թե´ Մոսկվայի վրա ազդեցիկ լծակների: Միևնույն ժամանակ ղարաբաղյան խնդիրը չի կարող ձգձվել տասնամյակներ շարունակ, ինչպես որ Պաղեստինի դեպքում է:

Իսկ ինչ վերաբերում է նրան, որ հաջորդ տարի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներում էլ կայանալու են նախագահական ընտրություններ, Ռուսաստանի մասով պետք է նշել, որ Ռուսաստանի համար մշտապես առաջնահերթ է հանդիսացել ածխաջրածինների թեման, որոնցով շահագրգռված է նաև Արևմուտքը: Այսինքն՝ անկախ նրանից, թե ով կառաջադրվի ու կդառնա Ռուսաստանի նախագահ, Բաքվի հանդեպ Մոսկվայի քաղաքականության մեջ Լեռնային Ղարաբաղի թեման կշարունակի հանդիսանալ ազդեցիկ գործոն, այն չի կորցնի իր այժմեականությունը:

ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի պարագայում հարկ է նշել, որ այստեղ շատ բան կախված կլինի այդ երկրներում գործող հայկական ու ադրբեջանական սփյուռքի դիրքորոշումից: Գաղտնիք չէ, որ Ֆրանսիայում Հայկական սփյուռքը բավական ազդեցիկ է: Խնդիրն այն է, թե նա ինչպես կարող է նախընտրական շրջանը ծառայեցնել ղարաբաղյան խնդրի համար: Սակայն հյուսիսաֆրիկյան ներգաղթյալների խնդիրը կարող է հետին պլան մղել Ղարաբաղի հարցը:

Նմանատիպ իրավիճակ է տիրում նաև ԱՄՆ-ում: Դրա համար էլ ես կարծում եմ, որ ամերիկյան ու ֆրանսիական քաղաքական գործիչների «թոփային» ցուցակում Ղարաբաղը գնալով կմղվի հետին պլան»:

Հիշեցնենք, որ փետրվարին Chatham House անվանմամբ հայտնի բրիտանական Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի փորձագետ Ջեյմս Նիքսին հայտարարել էր, որ Արևմուտքն անհրաժեշտ ուշադրությունը չի դարձնում ղարաբաղյան հակամարտության վրա, թեև այն ամենավտանգավորն է տարածաշրջանում.

«Փորձագետների մեծ մասի կարծիքով, ղարաբաղյան հակամարտությունը տարածաշրջանում ամենապայթյունավտանգն է, և դրանով նա գերազանցում է աբխազական, հարավօսական, ինչպես նաև մերձդնեստրյան հակամարտություններին:

Եվ չնայած այդ ամենին` Արևմուտքի հայացքը գամված է ոչ թե Ղարաբաղի, այլ Իրանի, Իրաքի և Աֆղանստանի վրա: Ես` որպես Կովկասի մասնագետ, դա բացատրում եմ Ղարաբաղի տարածքի փոքրությամբ: Արևմուտքի այդ անտարբերության պատճառով կարող են սարսափելի դեպքեր գրանցվել, ինչին ականատես եղանք Ռուանդայում, Կոսովոյում կամ էլ Իրաքում: Այսինքն՝ կարելի է ասել, որ Արևմուտքը ղարաբաղյան հակամարտությանը ուշադրություն կհատկացնի միայն արյուն թափվելուց հետո:

Արևմուտքում ղարաբաղյան հակամարտության մասին շատ քիչ բան գիտեն: Կարելի է կարծել, որ այսպես կոչված մինսկյան գործընթացը գտնվում է մահացած վիճակում: Առավել նպատակահարմար կլիներ, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներից մեկի կարգավիճակում, Ֆրանսիայի փոխարեն, հանդես գար ԵՄ-ը:

Սակայն դա էլ բավական չէ. անհրաժեշտ է, որ հակամարտող կողմերն իրենք ցանկանան վերջ դնել հակամարտությանը, տվյալ խնդրին մոտենան ինքնաքննադատաբար և ըմբռնումով վերաբարվեն միմյանց դիրքորոշումներին: Արևմուտքն այս հարցում միայն կարող է որոշ չափով օգնել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում