Ինչպես պետք է կազմակերպել սափրող սարքերի գովազդը, եթե սկսվել է մորուք պահելու համատարած նորաձևության դարաշրջանը:
Y&R գովազդային ընկերությունը Նոր Զելանդիայից մտածել է հետաքրքիր լուծում այդ ոչ հեշտ խնդրի համար, հայտնում է nikmedia.com-ը:
Այդպիսով Schick ածելիների արտադրությունը ներկայացված է տղամարդկանց լուսանկարների շարքով, որտեղ մորուքի դերում համակրելի փափուկ կենդանիներ են՝ համրուկներ հիշեցնող:
Փաթեթում ներառված «Free your skin» լոզունգը ակնհայտորեն կոչ է անում տղամարդկանց դադարեցնել կրել կենդանատեսակներին և սափրվել: Հետաքրքիր է, որ մարդկանց և կենդանիների լուսանկարներն առանձին են արվել, ինչի շնորհիվ նրանցից ոչ ոք գովազդի նկարահանման ընթացքում չի տուժել:









































