Գերմանական կառավարության առաջնորդ Անգելա Մերկելը խուսափել է պատասխանել այն հարցին, թե կդնի՞ արդյոք իր թեկնածությունը 2017 թ. ընտրություններին:
«Այս պահին ես կանցլերի կարգավիճակում գտնվում եմ քաղաքացիների տնօրինման ներքո: Հետագայի մասին որոշում կկայացվի հարկ եղած ժամանակ»,- ասել է Մերկելը գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Մերկելը նաև չի պատասխանել այն հարցին, թե կպահպանի՞ արդյոք իր պաշտոնը Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը. «Նախագահը կկայացնի այն որոշումը, որը ճիշտ կհամարի, ես պատրաստ եմ աջակցել նրան ցանկացած դեպքում»,- ասել է Մերկելը:










































