Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Վենսան Կոմպանին Լոնդոնի «Չելսի»-ի դեմ խաղից առաջ կիսվել է իր տպավորություններով և գովեստի խոսքեր է հղել Դիեգո Կոստայի հասցեին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Կոստայի վիճակագրությունն արդեն իսկ նշում է վերջինիս բարձր մակարդակը: Նա յուրահատուկ հարձակվող է: Կոստան նման է Ռունիին և Սուարեսին: Վերը նշված հարձակվողները գոլ խփելու համար օգտագործում են ամբողջ մարմինը:
Երբ խաղում ես այդպիսի ֆուտբոլիստների դեմ, ոչինչ չես կարող ասել: Նրանք այնքան լավն են, որ իմ լավագույն խաղը ցուցադրելու դեպքում էլ կարող են գրավել մեր դարպասը»,- հայտարարել է բելգիացի պաշտպանը:








































