Անօդաչու թռչող սարքերի բացասական ազդեցությունը հիմնականում կրում են հենց արջերը: Գիտնականների խոսքով՝ կենդանիների մոտով թռչող անօդաչուները նրանց մոտ առաջացնում են սրտի աշխատանքի արագացում և սթրես: Հետազոտողները սրտի աշխատանքի մինչև 400% արագացումներ են գրանցել: Դա հնարավոր է եղել իմանալ հատուկ վզկապների միջոցով, որոնք հագցրել են Մինեսոտայի հյուսիս-արևմուտքում բնակվող Ամերիկյան սև արջերին:
«Բոլոր արջերի վրա, ներառյալ նրանց, որ գտնվել են որջում, սրտի աշխատանքի արագացման ազդեցություն են թողել մոտակայքով թռչող անօդաչու սարքերը»,- պատմել է Current Biology ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակ Մարկ Դիթմերը:







































