Իրանի տպագիր առաջատար հրատարակչություններից մեկի՝ «Քեյհանի» գլխավոր խմբագիր Հուսեյն Շերիատմեդարին հանդես է եկել այն պնդմամբ, որ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին «կտրականապես դժգոհ է Իրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագրից»: Այս մասին գրում է TRT-ն:
Շերիատմեդարին գրել է, որ «Խամենեին կտրականապես դեմ է համաձայնագրի տեքստին»՝ նշելով, որ դրա շատ կետեր սպառնալիքի տակ են դնում Իրանի անկախությունն ու անվտանգությունը, և զգուշացնելով, որ համաձայնագրի իրագործումը Իրանի համար «աղետ» կդառնա:
Շերիատմեդարին նշում է, որ հոգևոր առաջնորդի հետևյալ խոսքերը ցույց են տալիս նրա անվստահությունը համաձայնագրի հանդեպ. «Անկախ այն բանից՝ համաձայնագրի տեքստը կհաստատվի, թե ոչ, ոչ ոք չի կարող վնաս հասցնել Իրանի հիմնական սկզբունքներին»:









































