Պորտուգալական «Պորտու»-ի գլխավոր մարզիչ Խուան Լոպետեգին խոսել է թիմի նորեկ, իսպանացի դարպասապահ Իկեր Կասիլյասի գործողությունների մասին:
«Կասիլյասը երջանիկ է «Պորտու»-ում: Ժամանակի ընթացքում Իկերը կզգա, թե ինչի են ընդունակ մեր թիմի երկրպագուները: Մենք գոհ ենք նրա աշխատանքից»,- հայտարարել է Լոպետեգին:
Հիշեցնենք, որ Իկեր Կասիլյասը «Պորտու» էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»-ից:






































