«Յուրյան դարաշրջանի աշխարհ»-ի ռեժիսոր Քոլին Թրևորոուն կնկարահանի «Աստղային պատերազմներ»-ի 9-րդ մասը՝ գրում է The Wrap-ը:
Այս մասին պաշտոնապես հայտնել է Disney ստուդիայի ղեկավար Ալան Հորնը՝ ԱՄՆ-ում Disney Expo միջազգային ցուցահանդեսի ժամանակ:
«Դա աշխատանք կամ հանձնարարություն չէ: Դա խարույկի մոտ տեղ է՝ ասացողների, ռեժիսորների և նկարիչների անսովոր խմբի շրջապատում»,- ասել է Թրևորոուն:
Ռեժիսորն արդեն նախատեսում է սկսել աշխատանքը «Աստղային պատերազմների» նկարիչների և մյուս ռեժիսորների հետ:











































