Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեան վերադարձել է ակումբի մարզումներին, տեղեկացնում է BBC-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը 24-ամյա դարպասապահին ուղարկել էր փոխարինողների թիմ:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 15/16 թթ. մրցաշրջանի առաջին երկու հանդիպումներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասները պաշտպանում էր Սերխիո Ռոմերոն:






































