Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը մեկնաբանել է Գերմանիայի առաջնության 1-ին տուրի` Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի դեմ տարած ջախջախիչ հաղթանակը, տեղեկացնում է «բզեզներ»-ի պաշտոնական կայքը:
«Այս խաղը մեզ համար հերթական քննությունն էր, որը մենք կարողացանք անցնել: Ցանկանում էինք մրցաշրջանը սկսել հաղթանակով: Մյունխենգլադբախի թիմն անցյալ մրցաշրջանի երկրորդ կեսում շատ լավ թափ էր հավաքել:
Հենց առաջին խաղակեսում փորձեցինք պրեսինգի դիմել և ստիպեցինք մրցակցին սխալվել: Կարևոր էր օգտագործել բոլոր գոլային հնարավորությունները:
Ամբողջ թիմն աշխատեց 90 րոպեների ընթացքում, և ես կարող եմ վստահորեն նշել, որ այս հաղթանակը մեզ տրվեց արժանիորեն»,- հայտարարել է գերմանացի կիսապաշտպանը:





































