Մարտի 18-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Իսակով փողոցի 72 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ վարորդը ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն:







































