Կալիֆոռնիայի Aquarium of the Pacific ժամանցի վայրում պինգվինները սովորել են խաղալ iPad-ով: Նրանք կարողանում են խաղալ Game for Cats համակարգչային խաղը, որը մկան որս է պահանջում:
Ինչպես հաղորդում է Aquariumofpacific.org-ը, լուրջ հարաբերությունների համար դեռևս չհասունացած պինգվիններին ժամանցի վայրի աշխատակիցները փորձել են զբաղեցնել հաստատության մի անկյունում միացված խաղով՝ տեղադրելով պլանշետային համակարգիչ: Աշխատակիցների զարմանքը մեծ է եղել, երբ նրանք սկսել են հետաքրքրությամբ խաղալ՝ կտուցով փորձելով բռնել վիրտուալ մկնիկը:
Պինգվիններին հաջողվել է խաղում սեփական ռեկորդը սահմանել՝ հավաքելով 1600 միավոր:








































