Մադրիդի «Ատլետիկո»-ն շարունակում է անել հնարավորը ֆրանսիացի կիսապաշտպան Անտուան Գրիզմանին թիմում պահելու համար:
Մադրիդյան ակումբի ղեկավարությունը ֆուտբոլիստի հետ փոխհամաձայնության պայմաններում բարձրացրել է նրա հրաժարագինը՝ հասցնելով 85 մլն եվրոյի:
Հիշեցնենք, որ 2015թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Գրիզմանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում էին Լոնդոնի «Չելսի»-ն ու Մյունխենի «Բավարիա»-ն:









































