Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ` Միջերկրական ծովում զոհվել է առնվազն 40 ներգաղթյալ: Այդ մասին հայտնել են Իտալիայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչները:
Նրանց խոսքերով` ներգաղթյալները խեղդվել են նավամբարում գտնվելիս: Միջադեպի մանրամասները դեռ հայտնի չեն, սակայն զինվորականներն ընդգծել են, որ նավը չի շրջվել: Լիբիայի ափերի մոտով անցնող նավի վրա ընդհանուր առմամբ գտնվել է 300 մարդ: Տարվում են փրկարարական գործողություններ:









































