ԱՄՆ-ի պետդեպարտամենտը դատապարտում է Սիրիայի զինված ուժերի կողմից Լիբանանի տարածքին հասցվող ավիահարվածները: Ինչպես հաղորդում է RBK-ն, նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո քարտուղար Վիկտորյա Նուլանդը:
Նուլանդը հաղորդել է, որ ԱՄՆ-ին հաջողվել է փաստեր գտնել ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկատվության վերաբերյալ, որ Սիրիային պատկանող ինքնաթիռները և ուղղաթիռները կրակ են բացել Լիբիայի Արսալ շրջանում:
«Սիրիայի կողմից տվյալ գործողությունները Լիբանանի ինքնիշխանության խախտում են և բացարձակապես անթույլատրելի»,- նշել է Նուլանդը և հավելել, որ նման դեպքերը եզակի չեն:
Նուլանդն ընդգծել է, որ ԱՄՆ-ը հակված է ՄԱԿ Անվտանգության խորհրդի N1559 բանաձևին, որը պահանջում է հարգել Լիբանանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, քաղաքական անկախությունը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Սիրիայի զինված ուժերը կրակ են բացել սիրիա-լիբանանյան սահմանի վրա: Զոհերի մասին չի հաղորդվում:






































