Բրիտանացի գիտնականներն իրենց կանադացի գործընկերների հետ փոխել են փորձարարական մկների մի գենը: Այս մասին հայտնում է aspekty.net-ը:
Արդյունքում՝ նկատվել է կրծողների հիշողության բարելավում, դրանք սկսել են ավելի հազվադեպ վախենալ:
Ամբողջ հարցը PDE4B ֆերմենտն է, որն արտադրվում է գլխուղեղում, նաև օրգանիզմի այլ մասերում:
Հետազոտությունները շարունակվում են: Գիտնականները հույս ունեն, որ իրենց աշխատանքը կօգնի բուժել շիզոֆրենիան, երկբևեռ խանգարումը, Ալցհեյմերի հիվանդությունը, հետվնասվածքային սթրեսային խանգարումը:








































