Երեքշաբթի Լոնդոնի Kerry Taylor աճուրդի տանը ներկայացվել են արքայադուստր Դիանայի մի քանի հայտնի զգեստներ՝ ներառյալ մուգ կապույտ թավշե զգեստը, որով նա պարել է ամերիկացի դերասան Ջոն Տրավոլտեի հետ Սպիտակ տանը կայացած ընթրիքի ժամանակ՝ 1985թ.-ին:
Աճուրդի տունը, որը վերջին տարիներին առաջին անգամ չէ, որ իրեր է վաճառել արքայադուստր Դիանայի զգեստապահարանից, զգեստներ է ստացել ԱՄՆ-ից:
Դրանք վաճառվել են 1997թ.-ի բարեգործական աճուրդի ժամանակ հենց արքայադստեր խնդրանքով: Որոշ զգեստներով արքայադուստրը ներկայացել է Ավստրիա, Ավստրալիա, Բրազիլիա և այլ երկրներ կատարած պաշտոնական այցերին: Դիանային այդ զգեստներով նկարահանել են բազմաթիվ պապարացիներ ու հայտնի լուսանկարիչներ՝ ներառյալ Մարիո Տեստինոն ու լորդ Սնոուդոնը:
Աճուրդը կկայանա Kerry Taylor-ի շտաբ-բնակարանում: Զգեստներն արժեն 20-200 հազար ֆունտ ստեռլինգ:








































