Կասպերսկու լաբորատորիան խաբել է մրցակիցներին, ստիպելով նրանց հակավիրուսային ծրագրերին ճանաչելու նորմալ ֆայլերը որպես վիրուս: Այդ մասին Reuters-ին հայտնել են ընկերության երկու նախկին աշխատողները: Նրանք ասել են, որ Կասպերսկու լաբորատորիան անվտանգ ֆայլերը նշել է որպես վիրուսով վարակված, որի արդյունքում մյուս հակավիրուս մշակողները սկսել են նույն ֆայլերը համարել վտանգավոր:
Արդյունքում՝ Microsoft, AVG, Avast և այլ ընկերությունների կողմից մշակված հակավիրուսային ծրագրերը համակարգչի աշխատանքի համար կարևոր այդ ֆայլերը ջնջել են:
Սակայն, ընկերությունում այդ մեղադրանքները ժխտում են: Ավելի վաղ Կասպերսկու մրցակիցները Reuters գործակալությանը հայտնել էին իրենց դեմ ուղղված այդպիսի մեքենայությունների մասին:







































