Փոփ երաժշտության թագուհի Մադոննան իր երկրպագուների հետ է կիսվել իր նոր բեմական հագուստի լուսանկարով: Զգեստի շուրջ աշխատել են շատ հայտնի ապրանքանիշեր` Gucci-ն, Moschino-ն և այլն:
Իր Rebel Heart համերգային շրջագայության ժամանակ երգչուհին կրկին կկրի գեղեցիկ բեմական հագուստներ:
Նշենք, որ թվով 10-րդ համաշխարհային շրջագայության հագուստների հետ աշխատում են Ալեքսանդր Վենգը, Ջերեմի Սքոթը, Միչուա Պրադան, Swarovski-ն, Gucci-ի ստեղծագործական տնօրեն Ալեսանդրո Միկելեն և այլոք:











































