Պատժամիջոցների հանվելուց հետո 2016-ի ավարտին Իրանը կարող է նավթի արտահանումը մեծացնել, հասցնելով օրական մինչև 600 հազար բարելի, ինչը կհանգեցնի համաշխարհային գների անկմանը: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը:
Փորձագետների կարծիքով` Իրանի նավթի արտահանման ծավալների աճը կարող է բավականին արագ ապահովվել Թեհրանի դեմ միջազգային պատժամիջոցների չեղյալ հայտարարվելուց հետո:
Նշվում է, որ Իրանի նավթի արտահանման աճ տեղի կունենա 2016-ի երկրորդ կեսին:








































