Սերգեյ Բրինի և Լարի Փեյջի ստեղծած Alphabet հոլդինգը, որի մի մասը կդառնա Google-ը, ընկերության կայքի համար .xyz դոմենը գործածելու դիմաց կվճարի տարեկան 8 դոլար: Այս մասին հաղորդում է Fusion.net-ը` վկայակոչելով դոմենի սեփականատեր Դանիել Նագարիին: Իսկ abc.xyz կայքի անվան համար Google-ի վճարած գումարը չի բարձրաձայնվում` ըստ կողմերի համաձայնության:
Նագարիի խոսքերով` առաջին անգամ կայքի անունը իր դոմենով գրանցվել է 2014-ի մարտի 20-ին: Գրանցումը կատարել է Thomson Reuters խմբի մեջ մտնող MarkMonitor ընկերությունը:
Չնայած որ պայմանագրի գումարը չի բարձրաձայնվում` Նագարին նշել է, որ Google-ը կամ ավելի ստույգ` Alphabet-ը, պետք է տարեկան գումար վճարի, ինչպես մյուս բոլոր օգտատերերը:







































