Վաղը՝ օգոստոսի 15-ին, մեկնարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության երրորդ տուրը:
Տուրը կմեկնարկի Կապանում, որտեղ «Գանձասար-Կապան»-ը կհյուրընկալի «Ուլիս»-ին: Հանդիպումը կմեկնարկի ժամը 17-ին: 17:30-ին Գյումրիում կմեկնարկի «Շիրակ»-«Միկա» հանդիպումը:
Կիրակի օրը կկայանան մյուս երկու հանդիպումները: «Բանանց»-ը սեփական հարկի տակ կընդունի «Ալաշկերտ»-ին: Խաղը մեկնարկելու է ժամը 17-ին: Իսկ «Արարատ»-«Փյունիկ» հանդիպումը կկայանա Ֆուտբոլի ակադեմիայում: Սկիզբը ժամը 19-ին է:
Հիշեցնենք, որ երկու տուրերի արդյունքում հարյուր տոկոսանոց արդյունքով աղյուսակը գլխավորում են «Արարատ»-ը և «Շիրակ»-ը:








































