Վրաստանի իշխանությունները վերահսկում են իրավիճակը Ջավախեթիում, և երկրի շահերին ոչ մի վտանգ չի սպառնում: Այդ մասին այսօր խորհրդարանական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին:
Ըստ վերջինիս՝ ինքը վերահսկում է իրավիճակը տարածաշրջանում, և կտրուկ տեղաշարժեր այնտեղ չեն նկատվում:
Հանդիպման ընթացքում Գարիբաշվիլին նաև նշել է, որ իր գերատեսչությունը համաձայն չի եղել քաղբանտարկյալների ցուցակի վերանայման որոշման հետ և նույնիսկ հարցեր է ունեցել մի քանի կալանավորների վերաբերյալ, որոնց թվում եղել է նաև «Ջավախք» կազմակերպության ղեկավար Վահագն Չախալյանը:









































