Մելբուռնի իշխանությունները հավանության են արժանացրել Հարավային կիսագնդի ամենաբարձր երկնաքերի շինարարության նախագիծը։ Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն:
Աշխարհում այն կլինի բարձրությամբ 14-րդը:
Պաշտոնյաները կարծում են, որ շինությունը կզարդարի քաղաքը: Հաղորդվում է, որ այն կունենա 108 հարկ, իսկ բարձրությունը կլինի 388 մ:
Երկնաքերում կտեղակայվեն բնակարաններ, ռեստորան ու Ավստրալիայում ամենաբարձր հյուրանոցը:
Նախագծի հեղինակը հույն ճարտարապետ Նոնդա Կատզալիդեսն է:








































