Սիրիայի ընդդիմադիր ազգային կոորդինացիոն կոմիտեի նախկին կոորդինատոր Հեյսամ Մանաան կարծում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չպետք է լինի այդ երկրի ապագայում, բայց անհրաժեշտ է երկխոսություն սկսել: Այս մասին հայտնում է INTERFAX-ը:
«Ո՛չ ես, ո՛չ ցանկացած այլ մարդ ողջ աշխարհում, Երկրի վրա ոչ մի խելացի մարդ չի կարծում, որ Սիրիայի ապագայում տեղ կա Բաշար Ասադի ստեղծած կառավարման համակարգի համար: Բայց մենք պետք է երկխոսություն սկսենք, իսկ այն սկսել հնարավոր է միայն մարդկանց հետ, որոնք քո շուրջն են՝ ով էլ լինեն նրանք՝ կողմ, թե դեմ ներկայիս իշխանությանը»,- Մոսկվայում ասել է նա լրագրողներին:
Միաժամանակ, նա նշել է, որ Ասադի կերպարը քննարկվել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ, և ընդդիմադիրները «տեսել են ռուսական կողմից իրենց դիրքորոշման հասկացվածությունը»:







































