Ճապոնացի բռնցքամարտիկը կտրել է իր կնոջ փաստաբան սիրեկանի առնանդամը՝ հայտնում է The Daily Mail-ը:
Ճապոնիայի ոստիկանության հաղորդմամբ՝ Տոկիոյի 24-ամյա բնակիչ Իկկի Կոդուկայը, որը համալսարանի ասպիրանտ է և համատեղությամբ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, պարզել է, որ իր կինը ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել 42-ամյա փաստաբանի հետ: Կոդուկայն անմիջապես գնացել է փաստաբանի գրասենյակ, անցել նրա աշխատասենյակ և առանց ավելորդ բառերի՝ մի քանի անգամ հարվածել է իրանի վերին մասին, հետո հանել է նրա տաբատն ու այգեգործի մկրատով կտրել է նրա առնանդամը, այնուհետև լքել է շենքը:
Շուտով նրան բռնել է ոստիկանությունը: Հարցին՝ ինչ է նա արել փաստաբանի առնանդամը, բռնցքամարտիկը սառնորեն պատասխանել է. «Զուգարանն եմ գցել»: Այժմ տուժածը հիվանդանոցում է:Նրա կյանքին վտանգ չի սպառնում, թեև շատ արյուն է կորցրել: Բժիշկները հայտնել են, որ աճուկը բառացիորեն այլանդակված է մկրատով:
Թե ինչ պատիժ է սպառնում Կոդուկային՝ չի հաղորդվում:








































