Ջենիֆեր Գարների և Բեն Աֆլեքի երեխաների դայակ Քրիստին Օուզունյանը, որին արդեն երկրորդ շաբաթն է՝ Բեն Աֆլեքի հետ սիրավեպ են վերագրում, նոր սպիտակ Lexus է ձեռք բերել: «Բաժանարար-դայակը», ինչպես նրան անվանում են ամերիկյան ԶԼՄ-ները, նույնիսկ չի մտածում իր գնումն օտար աչքերից թաքցնելու մասին և ուրախությամբ սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակում: Այս մասին հայտնում է starslife.ru-ն:
Ավտոմեքենան արժե 43.000 դոլար: Թանկարժեք գնումը վերագրել են Բեն Աֆլեքին, որն ամեն կերպ հերքում է Քրիստինի հետ որևէ հարաբերություն ունենալը, նույնիսկ պարբերականներից մեկին դատի է տվել զրպարտության համար:
Բենը հերքում է իր մասնակցությունը, իսկ Օուզունյանի ընկերները պնդում են, որ նա ազնվորեն վաստակել է ավտոմեքենայի գումարը՝ իր լուսանկարները մի քանի պարբերականի վաճառելով:











































