Tuesday, 30 06 2026
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ

Միջադեպ՝ «Ոտքի Հայաստան» շարժման անդամների և Ոստիկանության միջև. Armtimes.com

Armtimes.com-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան միջադեպ է տեղի ունեցել Հանրապետության հրապարակում՝ «Ոտքի Հայաստան» շարժման անդամների և Ոստիկանության միջև: Այս մասին տեղեկացանք շարժման նախաձեռնող խմբի անդամ Անդրեաս Ղուկասյանից:

Վերջինիս փոխանցմամբ՝ ոստիկանությունն այսօր հանել է իրենց կազմած կենդանի շղթան, և բողոքի ակցիայի մասնակիցներն էլ, տրամաբանության համաձայն, սկսել են պաստառները տեղափոխել Հանրապետության հրապարակի կենտրոն, ինչպես ի սկզբանե հայտարարված էր. «Առ այսօր, ինչպես տեսնում եք, ոստիկանությունը ֆիզիկապես թույլ չի տալիս այնտեղ նստացույց անցկացնել. կազմել է կենդանի շղթա, և երբ բողոքի ակցիայի մասնակիցներն անցնում են կենտրոն, իրենք դուրս են բերում նրանց: Սակայն ցուցարարները չեն ենթարկվում որևէ վարչական կամ քրեական պատասխանատվության այդ արարքի համար, ինչը վկայում է, որ քաղաքացիների՝ նստացույց իրականացնելու պահանջն օրինական է: Եվ երբ առավոտյան ոստիկանության շղթան հեռացավ, բնականաբար բողոքի ակցիայի մասնակիցները պաստառները վերցրին և սկսեցին տեղափոխել դեպի կենտրոն: Այդ պահին ոստիկանությունը նորից ի հայտ եկավ, միջամտեց, թույլ չտվեց, այնուհետև սկսեց արդարանալ, որ տեխնիկական խնդիր են ունեցել: Պարզապես փորձել են հերթափոխ  իրականացրել, և մյուս շղթան այդ ընթացքում չէր հասցրել զբաղեցնել իր դիրքերը, և դա ոչ թե իրենց դիրքորոշման փոփոխության հետևանքն էր, որ ֆիզիկապես վերացավ պատնեշը, այլ պարզապես թերացում էր իրենց կողմից: Դրա համար մենք պաստառը նորից հետ բերեցինք, և ևս մեկ անգամ մատնացույց արեցինք ոստիկանությանը, որ ցանկացած պահի մենք անցնելու ենք դեպի կենտրոն և նստացույցը շարունակելու ենք այնտեղ, հենց որ իրենք այդ պատնեշը հեռացնեն»,- ասել է Ղուկասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում