ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ փարիզյան ակումբից մոտակա ժամանակաշրջանում: Շվեդ ֆուտբոլիստը ՊՍԺ-ի կազմում հանդես է գալիս 2012 թվականից և մտադիր է թիմի հետ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը:
«Երջանիկ եմ ՊՍԺ-ում: Պայմանագրիս ժամկետն ուժի մեջ է ևս մեկ տարի: Ես խաղում եմ գերազանց ֆուտբոլիստների կողքին, ակումբն առաջընթաց է գրանցում, և դա ինձ դուր է գալիս:
Ցանկանում եմ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Մեր թիմի կազմն այնքան հզոր է, որ կարող է հասնել այդ նպատակին, չնայած շատ դժվար կլինի»,- Sport-ը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:







































