Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ թուրքական լիրայի փոխարժեքի ռեկորդային անկումը, որը մեկնարկել էր երեկ, շարունակվում է։ Այսօր առավոտյան մեկ դոլարը համարժեք է 2.84 լիրայի, իսկ մեկ եվրոն՝ 3.17 լիրայի։
Դա նոր ռեկորդ է։ Այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն երեկ հայտարարեց արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հնարավորության մասին, թուրքական լիրայի փոխարժեքը նվազեց, և մեկ դոլարը համարժեք դարձավ 2.82 լիրայի, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Միևնույն ժամանակ մեկ եվրոն համարժեք էր դարձել 3.13 լիրայի։
Դավութօղլուի այդ հայտարարությունից հետո բարձրացել է նաև ոսկու գինը։ Հաղորդվում է, որ Թուրքիայի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը կարող է արժենալ ավելի քան 2 միլիարդ լիրա։









































