Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել է ապօրինի շինարարության 5 դեպք: Քանդման աշխատանքներ են կատարվել 3 հասցեներում:
Նույն ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 3 արձանագրություն է կազմվել: Պատասխանատու կառույցներին հանձնարարվել է խստացնել վերահսկողությունը շինհրապարակներից դուրս եկող տրանսպորտային միջոցների նկատմամբ` թույլ տալով երթևեկը միայն մաքուր անվադողերով:










































