Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ պատրաստ է կրկնել մյունխենյան ակումբի՝ նախորդ երկու մրցաշրջաններում գրանցած արդյունքերը:
«Ակնհայտ է, որ ցանկանում եմ «Բավարիա»-ի հետ դարձյալ նվաճել Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը: Բունդեսլիգայում հիանալի ակումբներ կան, բայց դեռ որևէ մեկի չի հաջողվել չորս անգամ անընդմեջ նվաճել այդ տիտղոսը:
Դա հենց այն է, ինչ մենք ցանկանում ենք: Ցանկանում ենք նաև հաղթահարել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի արգելքը»,- Bild-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:






































