Լիբիայի, Գվինեայի և Սիեռա Լեոնեի Էբոլա համաճարակից հետո ողջ մնացած բնակիչները բախվում են առողջացման երկարատև և հիվանդագին գործընթացի հետ և բժշկական մասնագիտական օգնության կարիք ունեն: Այս մասին հայտնել է Էբոլայի դեմ պայքարի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Դևիդ Նաբարոն, գրում է RIA Novosti-ն:
«Համաճարակից ողջ մնացած հազարավոր մարդիկ նպատակաուղղված աջակցության կարիք ունեն: Էբոլայի ժամանակ կյանքի երկարատև հետևանքներն օրեցօր առավել ակնհայտ են դառնում»,- ասել է Նաբարոն ՄԱԿ-ի ԱԽ նիստի ժամանակ:
Նաբարոն նշել է, որ նման մարդիկ հասարակության մեջ հաճախ մեկուսացման հետ են բախվում:
Նրա խոսքերով` շատերին այսօր մասնագիտացված բժշկական օգնություն է անհրաժեշտ:







































