Tuesday, 23 06 2026
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում՝ վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ Հովհաննիսյան
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ

Թիմային հաշվարկով Երևանը զբաղեցրել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի առաջին հորիզոնականը

Համահայկական ամառային վեցերորդ խաղերի փակման հանդիսավոր արարողության շրջանակում Համահայկական խաղերի դրոշը ի պահ է տրվել Երևանին, որը հանձնվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Օգոստոսի 2-ից 13-ն անցկացվող մարզական այս խոշոր ստուգատեսը միավորել էր աշխարհի 36 երկրի 175 քաղաքներից ժամանած 6352 մարզիկների: Խաղերի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, բազմաթիվ երևանցիներ ու մայրաքաղաք այցելած հյուրեր:

Ողջունելով և շնորհավորելով Համահայկական ամառային վեցերորդ խաղերի մասնակիցներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ համայն հայության մայրաքաղաք Երևանի դռները միշտ բաց են յուրաքանչյուր հայի առջև: Քաղաքապետը նաև նկատել է, որ մարզական այս մեծ տոնը հազարավոր հայերի համար դարձավ յուրօրինակ հնարավորություն ոչ միայն հայրենիք այցելելու, այլև նորանոր ընկերներ ձեռք բերելու:

«Երևանը հայտնի է իր ջերմությամբ ու հյուընկալությամբ, սակայն դուք հյուր չեք Երևանում այն բոլորիս տունն է, համայն հայության մայրաքաղաքը, որի դռները միշտ բաց են հայի համար: Վստահ եմ, որ սիրեցիք Երևանը, հիացաք նրա հայկական գեղեցկությամբ, գնահատեցիք մեր պապերից ու հայրերից ժառանգածը: Այսօր հայոց մայրաքաղաքի շենացման նվիրական գործին լծված է նոր սերունդը, երիտասարդությունը: Մասնակիցը դարձեք նաև դուք, որով և Երևանը առավել հոգեհարազատ կդառնա ձեզ: Երևանի քաղաքապետարանն արել էր հնարավորը Համահայկական խաղերի պատվիրակությունների, մեր հայրենակիցների առօրյան Երևանում գեղեցիկ դարձնելու համար, երեկոյան Երևանը վայելելու համար: Տոնական այս օրերին շատերդ միմjանց գտաք ու վերագտաք, խաղերից ու մրցակցությունից բացի, նաև միմյանց ճանաչեցիք ու արժևորեցիք: Այն առավել մեծ արժեք է դառնում, քանզի ձեր մտերմությունը կայացավ մայր հայրենիքում, քաղաքամայր Երևանում: Երևանյան ջերմությամբ ու սիրով շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին: Մենք հպարտ ենք աշխարհի հայ երիտասարդությամբ, նրանց նկատելի տաղանդով ու շնորհներով, մրցունակ ներուժով, ու նրանց մասնակցությամբ առավել շեն ու կայուն է լինելու մեր հայրենիքը, առավել հմայիչ` մեր մայրաքաղաքը: Բարի վերադարձ եմ մաղթում ամենքիդ: Երևանը միշտ սպասելու է ձեզ: Բարով գաք Երևան»,- ընդգծել է քաղաքապետը:

Մարզական այս խոշոր ստուգատեսին, ի դեպ, Երևանի շուրջ 500 մարզիկներից կազմված պատվիրակությունն ակտիվ մասնակցություն ունեցավ՝ ստանալով ամենաշատ պարգևները: Երևանյան թիմի մարզիկներն արժանացել են 51 ոսկե, 42 արծաթե և 47 բրոնզե մեդալների, ինչի շնորհիվ թիմային հաշվարկով Երևանը զբաղեցրել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի առաջին հորիզոնականը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում