TrygFonden հիմնադրամը սկսել է վճարել դանիացիներին ծխելուց հրաժարվելու դիմաց: Այս նախաձեռնությունում դրան ամբողջապես աջակցում է Դանիայի՝ քաղցկեղի դեմ պայքարի Kræftens Bekæmpelse հանրությունը: Այս մասին գրում է The Local-ը:
Երկու կազմակերպություններն էլ ոգեշնչվել են ԱՄՆ-ում վերոնշյալ նախաձեռնության հաջողությամբ:
Ծրագրի իրականացման տարբերակներից մեկի համաձայն` մասնակիցը մեկնարկին ներդնում էր 150 դոլար, որը հետ էր ստանում հավելյալ 650 դոլարի հետ մեկտեղ` ծխախոտից հաջողությամբ հրաժարվելու դեպքում: Երկրորդ տարբերակը ենթադրում էր 800 դոլարի վճարում` առանց «կանխավճարի» ծխելուց հրաժարվելու դեպքում:
Կազմակերպությունները չեն հստակեցնում, թե Դանիայում ծրագրի որ տարբերակը կներառվի:









































