7days.ru-ի փոխանցմամբ՝ դերասաններ Մեթ Լեբլանը ու Մեթյու Փերին իսկական շոկ են ապրել, երբ մամուլի հրապարակումներից իմացել են, որ տեղի է ունեցել իրենց ընկերուհի Ջենիֆեր Էնիսթոնի հարսանիքը։ Նա ոչ միայն իրենց չի հրավիրել իր հարսանեկան արարողությանը, այլև չի հայտնել պատրաստվող ամուսնության մասին։
Մինչդեռ «Ընկերներ» սերիալի նկարահանման ժամանակ Լեբլանն ու Փերին իրավամբ իրենց համարել են Ջենիֆերի լավագույն ընկերներ։ Ընդ որում՝ հեռուստաշոուի նկարահանումների ավարտից հետո գլխավոր դերերի կատարողները հաճախ հավաքվել են միասին և ուրախ ժամանակ են անցկացրել։ Այժմ Էնիսթոնն ամուսնացել է Ջասթին Տերուի հետ և իր հարսանեկան արարողությանը չի հրավիրել նրանց։









































