Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը մարտի 28-29-ին պաշտոնական այցով կայցելի Թուրքիա: Այս մասին գրում է թուրքական Dünya թերթը:
Դրիանը Թուրքիա կժամանի իր թուրք գործընկեր Իսմեթ Յըլմըզի հրավերով: Այցի ընթացքում կքննարկվեն համատեղ պաշտպանական նախգծեր:
Հաղորդվում է, որ կքննարկվեն նաև Սիրիայում, Մալիում և Աֆղանստանում տիրող իրավիճակը, մասնավորապես Աֆղանստանից ֆրանսիական զորքերի դուրսբերման հարցը:
Ակնկալվում է, որ Դրիանը Յըլմըզից բացի հանդիպումներ կունենա Թուրքիայի մի շարք պաշտոնատար անձանց հետ:









































